Տավուշի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի անտառահատման դեպքը
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում նոյեմբերի 4-ին կատարած շրջագայության ժամանակ Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում կա շուրջ 7 խմ վառելափայտ: Պարզվել է, որ այն պատրաստված է հաճարենի ծառատեսակից, սակայն Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանել թափքում առկա փայտանյութի հետ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
