ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԱՐԹՈՒՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Արցախյան երկրորդ պատերազմին հանուն հայրենիքի ընկած ոստիկաններից է նաև ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արթուր Աղաջանյանը։
Ծնվել էր 1982 թվականին՝ Սիսիանում։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ 2010 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ 10 տարուց ավելի պահպանում էր հասարակական կարգը, նաև Տավուշում իրականացրել է մարտական հերթապահություն։
Երբ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, ոստիկանության զորքերի ծառայողներն անմիջապես տագնապով հավաքվեցին իրենց զորամասերում։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը Արթուր Աղաջանյանը մասնակցեց Քարվաճառի պաշտպանական մարտերին։ Հոկտեմբերի 25-ին չորս օրով գնաց տուն։ Հոկտեմբերի 29-ին կրկին Արցախում էր։ Այս անգամ ծառայակից ընկերների հետ Քարվաճառից մեկնեց Շուշի՝ մասնակցելու բերդաքաղաքի պաշտպանությանը։
Նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան զանգել էր կնոջը՝ Նազելիին. «Շրջափակման մեջ ենք։ Չգիտենք՝ հետ կգանք, թե՝ ոչ։ Երեխեքին լավ կնայես…»: Իսկ օրեր անց ստացվեց բոթը՝ Արթուրը և ծառայակիցները զոհվել են։ Նազելիի համար Արցախից ստացած բոթը կրկնակի ծանր էր։ Ամուսնու հետ շրջափակման մեջ էր եղել ու զոհվել նաև հարազատ եղբայրը՝ ոստիկանության զորքերի ծառայող Մհեր Մարտիրոսյանը։
Արթուրի երազանքն էր, որ դուստրը՝ Մարիամը, սովորի ոստիկանության ակադեմիայում ու շարունակի իր գործը։
Մարիամը հաստատ որոշել է, որ ոստիկան է դառնալու, իրականացնելու է հոր երազանքը: Արթուրի կրտսեր դուստրը՝ Արմինեն, հոր պես լավ նկարում է։ Նրա ստեղծագործություններում հայրը միշտ իրենց հետ է…