Անհետ կորած Գայանե Ջումանովան հայտնաբերվել է
Հունվարի 4-ին հաղորդվել էր 1986 թ. ծնված Գայանե Ջումանովայի անհետ կորելու մասին:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գայանե Ջումանովան հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
