1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հայտնաբերել են 23-ամյա երիտասարդին առևանգողներին. նրանք ձերբակալված են

Ոստիկանները հայտնաբերել  են 23-ամյա երիտասարդին առևանգողներին. նրանք ձերբակալված են

Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, Երևանի 23-ամյա մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 12-ին Ադոնցի 15 հասցեի մոտից, բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ «Մերսեդես»-ով իրեն առևանգել և տեղափոխել են Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող մի առանձնատուն։ Մի քանի հոգի ձեռքերով ու ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոմն Գոռը՝ ատրճանակով, իսկ Կարեն՝ դանակով, սպանության սպառնալիքներ են հնչեցրել։ Կարենը կոտրել է նաև իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզույզները պարզել են, որ երիտասարդին առևանգել են 39-ամյա Սարգիս Մ.-ն, 35-ամյա Գոռ Հ.-ն, 28-ամյա Արմեն Մ.-ն և 38-ամյա Կարեն Ջ.-ն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառմամբ, դեկտեմբերի 16-ին նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու հատկանիշներով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սարգիս Մ.-ն, Գոռ Հ.-ն, Արմեն Մ.-ն, Կարեն Ջ.-ն ձերբակալվել են։
Կատարվում է քննություն։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: