Նոր ընդունելություն պարեկային ծառայությունում․ ովքե՞ր կարող են դիմել․ «Ցայգի» անդրադարձը
Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Պարեկային ծառայություն դիմելու համար տարիքային սահմանափակում չի գործում։
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), մինչև 2025 թվականի դեկտեմբերի 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն։
Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 2-ից մարտի 6-ը ներառյալ:
Մանրամասները
