Ոչ սթափ վիճակում և առանց իրավունքի ավտոմեքենա վարած անձը հետախուզվում էր. խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Վանաձորի Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Տարոն թաղամասի բնակիչ 40-ամյա տղամարդ:
Սեպտեմբերի 21-ից նա հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում վարելու կամ սթափության վիճակի զննությունից հրաժարվելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: