1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուսումնական նոր տարվան ընդառաջ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ուսումնական նոր տարվան ընդառաջ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ուսումնական նոր տարվան ընդառաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն օգոստոսի 23-ին անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողները:
Նշելով ուսումնական նոր տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցներում անցկացվող աշխատանքների ակտիվացման կարևորությունը՝ վարչության պետը հանձնարարեց աշակերտերի շրջանում անցկացնել սառը զենքի՝ կռփազենքի, դանակ-դաշույնի կամ մահակի վտանգավորության մասին զրույցներ, և քանի որ շատ անչափահասներ տեղյակ չեն դրանք կրելու դեպքում քրեական պատասխանատվության վերաբերյալ՝ զգուշացնել նաև այդ մասին:
Կարևորվեց նաև ոստիկանության ստորաբաժանումներում հաշվառման մեջ գտնվող անչափահասների շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքի ակտիվացումը, հանձնարարվեց հոգեբանական ու դաստիարակչական ամեն միջոց ձեռնարկել, որ նրանք զերծ մնան հանցարարքներից ու իրավախախտումներից:
Նելլի Դուրյանը ներկայացրեց ընտանիքում բռնության դեպքերի և ոստիկանությունում հաշվառված անձանց վիճակագրությունը, հանձնարարեց այս ոլորտի գործառույթներն իրականացնելիս մշտապես մնալ օրենքի և իրավական ակտերի պահանջների շրջանակում:
Անդրադարձ եղավ նաև համազգեստի կրման, կարգապահության և մասնագիտական գիտելիքների բարձրացման հարցերին: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչության պետը հորդորեց ծառայողներին՝ պարտականություններն իրականացնելիս առաջնորդվել «Կանխարգելել և օգնել» կարգախոսով: