ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինչո՞ւ է երեխան դանակով գնում դպրոց․ ոստիկանության աշխատանքը հիմնախնդրի ուղղությամբ

Երեխաները մեր ապագան են, իսկ մենք պարտավոր ենք ապահովել նրանց անհոգ մանկությունն ու ձևավորել իրավագիտակից ու իրավահարգ քաղաքացի։
Խոսենք մի խնդրի մասին։ Թեև համեմատության կարգով կարող ենք փաստել, որ մեր երկրում նվազել են անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը, այդուհանդերձ, վերջերս անչափահասների շրջանում նկատվում է բացասական և մտահոգիչ մի դրսևորում։
Ոստիկանության միջոցառումներով անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ, կռփազենքեր ու տարբեր տեսակի սուր-կտրող-ծակող գործիքներ։ Նման իրեր կրող անչափահասները հայտնաբերվել են հասարակական վայրերում, մետրոյի կայարաններում։ Առավել մտահոգիչ է, երբ անչափահասը դանակով գնում է դպրոց։
Ոստիկանությունը ձեռնարկում է տարբեր միջոցառումներ՝ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխման և նրանց մոտ պահվող սառը զենքերը հայտնաբերելու ուղղությամբ։
Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև ուսումնական հաստատություններում։
Ոստիկանությունը շարունակելու է կանխարգելիչ միջոցառումները, սակայն չենք հասնի ցանկալի արդյունքի առանց ծնողների ու մանկավարժների օգնության։
Հարգելի՛ ծնողներ ու մանկավարժներ, ուշադի՛ր եղեք երեխաների նկատմամբ, խոսե՛ք նրանց հետ, լսե՛ք խնդիրներն ու օգնե՛ք նրանց։ Անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ոստիկանության անչափահասների գործերով կամ դպրոցական տեսուչներին։ Միասին անենք ամեն ինչ՝ մեր երեխաների անվտանգ մանկությունն ապահովելու համար։