1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անասնագողության դեպքեր են բացահայտվել

15.12.2018 14:03
Անասնագողության դեպքեր են բացահայտվել

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, համագործակցելով Սևանի քննչական բաժնի հետ, նախկինում կատարված անասնագողության երկու դեպք բացահայտեցին: Գյուղացու համար խոշոր եղջերավոր մեկ անասունի կորուստն, անգամ, նյութական լուրջ վնաս է: Իսկ այս դեպքում խոսքը մեկ կամ երկու կենդանու մասին չէր...
Առաջին դեպքը բաժնում գրանցվել էր նոյեմբերի 4-ին: Այգուտի գյուղացիներից մեկը ոստիկանություն էր զանգել ու հայտնել, որ գիշերն իր անասնաֆերմայից գողացել են չորս խոշոր եղջերավոր անասուն, ևս երկուսն էլ անասնագոմի մոտ թողել մորթված: Բայց մինչ օպերատիվ խմբի Այգուտ հասնելը, իրավիճակը փոխվել էր, գյուղացին երեքին գտել էր, մնում էր պարզել, մյուս երեքին ով է մորթել: Պատճառված վնասի չափը մոտ 2.200.000 դրամ էր:
Ոստիկանները գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ծեռնարկում, երբ նոյեմբերի 14-ին բաժնում անասնագողության նոր հաղորդում ստացվեց. Դրախտիկ գյուղի բնակիչը հայտնում էր, որ նոյեմբերի 13-ի ժամը 17.00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 07.30-ն, իրենց անասնագոմի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են ու գողացել ցլիկ՝ պատճառելով մոտ 350.000 դրամի վնաս:
Դեկտեմբերի 14-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով, պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են Հրազդանի բնակիչներ Արթուր Պ-ն և Սահակ Խ-ն: Նոյեմբերի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, նրանք` նախնական համաձայնության գալով, եկել են Այգուտ գյուղ, տուժողի անասնագոմից հանել երեք գլուխ խոշոր եղջերավոր անասուն, տեղում մորթել, հետո մորթած անասուններից մեկի միսը տեղավորել են Սահակ Խ-ի «Օպել Աստրայի» մեջ ու տեղափոխել Հրազդան, իսկ մյուս երկու անասուններին, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չեն կարողացել մեքենայով տանել, թողել են գոմի դիմաց: Նոյեմբերի 14-ին էլ, նույն եղանակով, Դրախտիկ գյուղից են ցլիկը գողացել:
Կասկածյալները բերման են ենթարկվել:
Հանգամանքները պարզվում են
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: