1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անասնագողություն կատարած երիտասարդները ձերբակալվեցին. Վեդիի համայնքային ոստիկանների բացահայտումը

26.05.2025 15:24 Գողություն
Անասնագողություն կատարած երիտասարդները ձերբակալվեցին. Վեդիի համայնքային ոստիկանների բացահայտումը

Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում հաղորդում տված Փոքր Վեդի գյուղի բնակիչը հայտնել էր, որ մայիսի 18-ի ժամը 23-ից մայիսի 19-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են իրեն պատկանող կովն ու երինջը՝ պատճառելով 1 միլիոն 300 հազար դրամի նյութական վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Վեդիի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությանը կատարել են Սուրենավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա և Արարատ քաղաքի բնակիչ 30-ամյա երկու տղամարդ։ Պարզվել է նաև, որ նրանք խոշոր եղջերավոր անասունները 400 հազար դրամով վաճառել են Արտաշատ քաղաքի մի բնակչի:
Մայիսի 22-ին երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են Վեդիիի քննչական բաժին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: