1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 21-ից 22-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 21-ից 22-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, մաքսանենգության, խուլիգանության, թմրանյութերին կամ հոգեներգործուն նյութերին հակելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքային շահագործման և թրաֆիքինգի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, առողջությանը ծանր վնասվածք հասցնելու սպառնալիքի, ծնողին երեխայից ապօրինի զրկելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: