ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 117 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 24, անձնական ունեցվածքի գողության՝ 18, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 15, խարդախության՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 5, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, թմրամիջոցի մաքսանենգության, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով, գույքի անզգուշությամբ վնասման, փաստաթղթի հափշտակության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը կեղծելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, և խարդախության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: