1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը ԱՄՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14.02.2020 17:07 Պաշտոնական

Հունվարի 25-ից փետրվարի 9-ը ամերիկյան կողմի հրավերով ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում էր։
Նպատակը, ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակում, Հեչինսոնի իրավապահների վերապատրաստման ակադեմիայի ուսումնական ծրագրերին և Կանզաս նահանգի ոստիկանության բաժինների, Կոմսության շերիֆի գրասենյակի աշխատանքներին ծանոթանալն էր։
Հայաստանի ոստիկանության պատվիրակության Հեչինսոնի իրավապահների վերապատրաստման ակադեմիայի ղեկավարության ու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին դասավանդման մեթոդիկայի և ծրագրերի առանձնահատկությունները, հատկապես պարեկային ոստիկանության ծառայողների վերապատրաստման առումով։
Հանդիպումներ տեղի ունեցան նաև Ուիչիտա և Հեչինսոն քաղաքների ոստիկանության ղեկավարության, ինչպես և շերիֆի ու տեղակալների հետ։ Քննարկվել են ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, գործողությունների իրավական կարգավորումների վերաբերյալ հարցեր։
Ազգային գվարդիայի միջազգային հարցերով համակարգողի հետ հանդիպմանը քննարկվեցին գվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումների փոխգործակցության առանձնահատկությունները։
Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև Հեչինսոնի կալանավայրում, 911 օպերատիվ կառավարման կենտրոնում, փորձաքրեագիտական լաբորատորիայում, S.W.A.T. հատուկ ջոկատայինների հրազենային սիմուլյատորում և կրակադաշտում։ Հանդիպումներին քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այցի ընթացքում Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը ստացել և ուսումնասիրել է տարբեր տեսակի փաստաթղթեր ու նյութեր, որոնք կարող են օգտագործվել ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար։