ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության  կողմից 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 543 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունք­ներով ոստիկա­նության 169 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.

- հայտարարվել է նկատողություն`  58,                                  

- հայտարարվել է խիստ նկատողություն`  79,   

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով`  2,

- ազատվել են ոստիկա­նու­թյունում ծառայությունից`  30:        

 ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախ­տումների փաստերով 2016 թվականի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատ­րաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 20 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում ուսումնասիրվել և ամփոփվել են.

- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավա­խախ­տումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկա­տվութ­յունը,

- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործութ­յուն­ների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

Այսպես.

 - 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակ­ցությամբ կատարվել են 1754 ծառայողական քննություններ, որոնց արդյունք­ներով 768 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում` նրանցից 52-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:

 - ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 51 քրեական գործեր 70 անձի վերաբերյալ:

16 անձի վերաբերյալ 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված  ծառայողական քննությունների 35 նյութեր, /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված  ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի հայտարարվել է «նկատո­ղութ­յուն», 5-ին` «խիստ նկատողություն», իսկ 29-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:


Ծանոթություն

 ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն` նախորդ տարվա համեմատ սուտ մատնությունների թվի էական աճ է արձանագրվել. եթե 2015 թվականին սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցվել էր ընդամենը 17 քրեական գործ, ապա 2016 թվականին դրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 46 քրեական գործ: Բոլոր քրեական գործերով մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:

 

ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ