ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Անմահության ճանապարհ. Արտյոմ Ալոյան

Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արտյոմ Ալոյան։ Ծնվել է 1996 թվականին՝ Երևանում։ Սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ 2015-2017 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության համակարգում էր 2017 թվականից։
«Արտյոմը օրինակ էր բոլորիս համար: Շատ պայծառ անձնավորություն էր: Միշտ նրան հիշելու ենք, մեր ամենալավ ընկերներից էր»,-ասում են ծառայակից ընկերները:
Արտյոմը նաև լավ մարզիկ էր։ Ձյուդոյի տարբեր մրցաշարերում գրավել էր մրցանակային տեղեր։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Հադրութում։ Ապրիլյան պատերազմի մասնակից էր։
2017 թվականից պապի, հոր ու հորեղբոր օրինակով համազգեստ էր կրում։ Պապը՝ Հարազատ Ալոյանը, եղել էր ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման ծառայող, հայրը՝ Կարեն Ալոյանը, ավիացիոն զորամասերից մեկում էր ծառայել, իսկ հորեղբայրը ոստիկանության զորքերի զորամասերից մեկի շտաբի պետն է։
Արտյոմ Ալոյանը ոստիկանության զորքերի կազմով Տավուշում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։ Միշտ դրսևորել էր բարձր պատասխանատվություն ու մեծ նվիրվածություն։
«Պատերազմը որ նոր էր սկսվել, եկանք, հավաքվեցինք զորամասում։ Արտյոմը ձգտում էր մեկնել առաջնագիծ: Վախ չուներ, ասում էր՝ հենց առաջին հնարավորությունը լինի՝ գնալու եմ»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Արա Գևորգյանը։
Արտյոմի ասած առաջին հնարավորությունը եղավ նոյեմբերին։ Ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ և հորեղբոր՝ Արայիկ Ալոյանի հրամանատարությամբ նոյեմբերի 2-ին մեկնեց Արցախ։
Նոյեմբերի 4-ից մասնակցեցին Քարինտակի, ապա՝ Շուշիի պաշտպանությանը։ Մարտերը ծանր էին հատկապես Շուշի տանող ճանապարհահատվածում։
«Զգալով իրավիճակի լրջությունը, ասացի՝ եթե նահանջի հրաման լինի, ինձ չնայես, կնահանջես։ Չգնաց, մնաց հետս»,- պատմում է զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արայիկ Ալոյանը։
Մարտերը շարունակվում էին։ Ոստիկանության զորքերի ծառայողներն ու Հադրութի ժամկետայինները ահեղ մարտեր էին մղում թշնամու դեմ։ Ի դեպ, հենց այդ պահին Արտյոմը պատահաբար հանդիպում է ընկերոջը՝ զինվոր Գոռ Սարգսյանին։ Ընկերներով, գործընկերներով, բոլորով կռվում էին հանուն հայրենիքի ու հանուն հայոց հինավուրց բերդաքաղաքի։ Նոյեմբերի 7-ին մարտնչող այս խումբն ընկավ թշնամու շրջափակման մեջ։
«Ընկանք շրջափակման մեջ։ Սկսեցին կրակել մեզ վրա։ Մենք անցանք պաշտպանության։ Այդ ժամանակ Արտյոմն ինձ հետ էր։ Միասին կռիվ էինք տալիս։ Հանկարծ զգացի, որ կողքիս չի։ Տեսա գետնին պառկած է։ Մոտեցա. գլխի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել։ Աչքերը փակ էին, բայց շնչում էր։ Ձայն տվեցի՝ ոչ մի արձագանք։ Ողջ անձնակազմը դիրքավորված կռիվ էր տալիս։ Այդ ժամանակ ուզեցի քաշել Արտյոմին ինձ մոտ, որ օգնություն ցույց տամ։ Ձեռքս տարա, որ պառկած տեղից քաշեմ։ Այդ ընթացքում թշնամին երևի մեզ նկատեց, ու դիպուկահարը կրակեց»,-պատմում է զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արայիկ Ալոյանը։
Դիպուկահարի փամփուշտը Արայիկ Ալոյանի ձեռքի միջով դիպավ Արտյոմին։ Նա զոհվեց հորեղբոր ձեռքերի մեջ, իսկ փոխգնդապետ հորեղբայրը վիրավորվեց:
Զոհվել էին զորամասի գրեթե բոլոր հրամանատարները և մոտ չորս տասնյակ ծառայողներ։ Այդ պահին փոխգնդապետ Արայիկ Ալոյանի հրամանատարությամբ մոտ 20 ոստիկան ու ժամկետային ծառայող, որոնց մեջ կային նաև վիրավորներ, կարողացան առանց կորուստների դուրս գալ շրջափակումից ու նահանջել։ Ցավոք, նահանջողների մեջ չէր նաև Արտյոմի ընկերը՝ ժամկետային զինծառայող Գոռը։
Ձյուդոյի տարբեր մրցաշարերի չեմպիոն, Ապրիլյան քառօրյայի ու Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, Տավուշում մարտական հերթապահություն իրականացրած Արտյոմ Ալոյանն ընդամենը 24 տարեկան էր։ Արտյոմը, նրա ընկեր Գոռը և մեր բոլոր տղաները, որոնք ընկան հանուն հայրենիքի, միշտ մեզ հետ են։ Նրանք անմահ են։