ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

«Փաստարկ» մամուլի ակումբում ներկայացվեցին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործունեությունն ու կատարված աշխատանքները

16.12.2016 15:50 Միջոցառումներ
«Փաստարկ» մամուլի ակումբում ներկայացվեցին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործունեությունն ու կատարված աշխատանքները

Դեկտեմբերի 16-ին «Փաստարկ» մամուլի ակումբի հյուրերը ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքների համակարգող, ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Հարությունյանը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամ, «Բնակչության զբաղվածություն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Գուրգեն Պողոսյանն էին:
Հանդիպման թեման ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքների տարեվերջյան ամփոփումն էր:
Իր ելույթում անդրադառնալով ՀՀ ոստիկանությունում կարգապահական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանն ու կատարված աշխատանքներին, Վարդան Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ի վերաբերյալ ԵԽԽՎ-ի 2011 թ. հոկտեմբերի 5-ի զեկույցում արված առաջարկությունների հիման վրա, ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ոստիկանության անձնակազմի իրավական պաշտպանության բարելավման, ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման նպատակով ոստիկանությունում մշտական գործող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությամբ պայմանավորված 2012 թվականին փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում, որի արդյունքում լրացվեց նոր հոդված (Հոդված 43.1. Որոշումների ընդունումը կարգապահական հանձնաժողովի կողմից): Միաժամանակ, ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունվեց «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» թիվ 1672-Ն որոշումը, որի համաձայն կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 11 անդամներից, 5-ը` ոստիկանության ներկայացուցիչներ, 5-ը` հասարակական միավորումների ներկայացուցիչներ, և 1 կառավարության ներկայացուցիչ:
Հանձնաժողովի գոյությունը կարևոր երաշխիք է հանդիսանում ոստիկանության ծառայողների կողմից կատարվող կարգապահական կոպիտ խախտումների քննության մեխանիզմն առավել թափանցիկ և անաչառ դարձնելու, և դրանով պայմանավորված՝ հասարակության և ոստիկանության փոխվստահությունն առավել ամրապնդելու գործում:

 

Ծանոթություն: Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1672-Ն որոշման համաձայն` ոստիկանության կարգապահական հանձնաժողովը ոստիկանությունում մշտապես գործող մարմին է, որի նպատակը հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը:
Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 43.1 հոդվածի համաձայն` կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը մինչև համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը պետք է քննության առնվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում,ուստի 2015թ. սեպտեմբեր ամսից սկսած` կարգապահական հանձնաժողովի քննության են ներկայացվում կարգապահական կոպիտ խախտումներով իրականացված ծառայողական քննությունների բոլոր նյութերը:

3. Ռոտացիայի սկզբունքը Հանձնաժողովի գործունեության ընթացքում կիրառվում է, թե` ոչ:
Ռոտացիան կիրառվում է միայն հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ Հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ ռոտացիա չի կիրառվում` նկատի ունենալով նրանց գործունեության բնույթը:

4. Հանձնաժողովի ձևավորման կարգը
ՀՀ ոստիկանության պետի կողմից 2013թ. ապրիլի 29-ին ընդունվեց «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանը:
Մասնավորապես` հրամանով սահմանված կարգի համաձայն` Կարգապահական հանձնաժողովի կազմում հաuարակական միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելու մաuին ոստիկանությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը հրապարակում է հայտարարություն և ստացվող հայտերի հիման վրա ձևավորում ու վարում հաuարակական միավորումների տվյալների շտեմարան:
Տվյալների շտեմարանը ձևավորվում է յուրաքանչյուր տարի` հայտարարությունը հրապարակելուց հետո 30-օրյա ժամկետում` հասարակական միավորումների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտը ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել միևնույն ներկայացուցչի վերաբերյալ երկու տարի անընդմեջ:
Տվյալների շտեմարանի ձևավորումից հետո` 10-օրյա ժամկետում, տվյալների շտեմարանը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, ում կողմից հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է հինգ հասարակական միավորում: Ընտրության ընթացքում նախապատվությունը կարող է տրվել իրավապաշտպան հասարակական գործունեությամբ զբաղվող հասարակական միավորումներին:
Եթե տվյալ տարում կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար ներկայացվել է թվով հինգ հայտ, ապա ընտրված են համարվում այդ թեկնածուները:
Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար ընտրված հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

5. Ինչ որոշումներ է կայացնում ոստիկանության կարգապահական հանձնաժողովը
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`
Պարզված փաստական հանգամանքների հիման վրա ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) միջնորդել ոստիկանության պետին` ոստիկանության ծառայողին ենթարկելու կարգապահական պատասխանատվության.
բ) ազատել կարգապահական պատասխանատվությունից, եթե առկա են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հանգամանքները.
գ) միջնորդել ոստիկանության պետին` դադարեցնելու ծառայողական քննությունը, եթե առկա են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերով նախատեսված հանգամանքները: