1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծրագրեր՝ ոստիկանության վետերանների նախաձեռնությամբ

31.08.2017 16:14 Ծրագրեր

1. «Ճանաչիր հայրենիքիդ պատմամշակութային արժեքները»


Հանրապետության և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների վետերանների և նրանց ընտանիքների անդամների ծանոթությունը բոլոր մարզերի տեսարժան վայրերի և պատմամշակութային հուշարձանների հետ:

 

 

2. «Գիրքը որպես գիտելիքի աղբյուր»


Վետերանների միջոցով հավաքված գեղարվեստական, գիտահանրամատչելի գրականության պարբերաբար նվիրաբերումը ուսումնական հաստատությունների, քաղաքային և շրջանային գրադարաններին:

 

 

3. «Օգնություն ծերերին»


Ծերանոցներում բնակվող մեծահասակների համար վետերանների ուժերով հավաքվում և նրանց է հանձնվում տղամարդկանց և կանանց հագուստ:

 

 

4. «Մշակույթ»


Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար տարվա ընթացքում, պայմանավորվածության համաձայն, պարբերաբար կազմակերպվում են ներկայացումների դիտումներ Գ.Սունդուկյանի, Հ.Պարոնյանի, Կ.Ստանիսլավսկու անվան թատրոններում և Թ.Ալթունյանի անվան երգի և պարի համույթի համերգի ունկնդրում:

 


5. «Արիության դաս»


Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահության 2016թ. սեպտեմբերի 13-ի նիստի որոշմամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսվա վերջին չորեքշաբթի օրը սահմանվում է «Արիության դաս»-ի միասնական օր, որն ուսումնական հաստատություններում անցկացնելու են մարտական գործողությունների մասնակից ոստիկան վետերաները:

 

 

6. «Ապահով ամառ»


Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահության 2017թ. հունիսի 6-ի նիստի որոշմամբ ամեն տարվա հունիս-օգոստոս ամիսներին անցկացվելու է «Ապահով ամառ» միջոցառումը` ապահովելու երեխաների անվտանգությունը, բարձրացնելու ծնողների զգոնությունը:

 

 

«Ապահով ամառ»


Ամռան սկսվելու հետ երեխաները ժամանակի մեծ մասը սովորաբար անցկացնում են առանց մեծահասակների հսկողության, լողում ջրավազաններում, խաղում փողոցներում, ինչի հետևանքով ավելանում է դժբախտ պատահարների, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացողների թիվը:
Որպեսզի ապահովվի երեխաների անվտանգությունը, հարկավոր է երեխաների /կամ նրանց ծնողների/ հետ պարբերաբար անցկացնել բացատրական զրույցներ` նրանց ուշադրությունը հրավիրելով փողոցում, տանը, ճամբարում, ջրավազանների մոտ, ժամանցի վայրերում անվտանգ հանգստի կանոններին:

Երեխան պետք է իմանա և հիշի հետևյալը.
1. Պետք չէ տնից կամ բակից հեռու գնալ:
2. Չի կարելի անծանոթ մարդուց ինչ-որ բան վերցնել, նրա հետ մտնել շքամուտք կամ վերելակ, բացել նրա առջև տան /բնակարանի/ դուռը, կամ նստել անծանոթի ավտոմեքենա:
3. Պետք է ծնողներին միշտ տեղյակ պահել իր գտնվելու վայրի մասին և տուն վերադառնա մինչև մութն ընկնելը:
4. Մինչ փողոցն անցնելը կանգնի, նայի ձախ, հետո աջ, հետևի լուսացույցին, օգտվի «զեբրայից»` հետիոտնային անցումից:
5. Անծանոթի ցանկացած առաջարկին պետք է մերժողական պատասխան տա, եթե նույնիսկ նա քաղցրավենիք կամ նվեր է առաջարկում, կամ ասում է, իբր ծնողների ծանոթն է: Անմիջապես պետք է հեռանալ նրանից մեկ այլ վայր, որտեղ շատ կամ ծանոթ մարդիկ կան, կամ էլ ոստիկան, իսկ վտանգի դեպքում չվախենալ ու բարձր բղավել «Ոչ»: «Դուք իմ հայրը /մայրը/ չեք»:
6. Հարկավոր է խուսափել անմարդաբնակ վայրերից, ձորակներից, լքված տներից, ձեղնահարկերից, նկուղներից:
7. Պետք է հստակ իմանա իր բնակության հասցեն, ծնողների, ինչպես նաև հարազատների, հարևանների հեռախոսահամարները:
8. Ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ փողոցում թողնված իրերին, եթե նույնիսկ դրանք խաղալիք կամ հեռախոս են: Այդ մասին հարկավոր է հայտնել կամ ոստիկաններին կամ մեծահասակներին:
9. Հիշիր: Ոստիկանը միշտ կգա քեզ օգնություն և հեռու կպահի անախորժություններից: Նրա հեռախոսահամարն է 1-02:
Հնարավորության սահմաններում երեխաների հագուսի վրա հարկավոր է փակցնել լուսաանդրադարձնող էլեմենտ, որպեսզի երեխան օրվա մութ ժամերին տեսանելի լինի վարորդների համար:
Երեխային միայնակ չի կարելի թողնել միացված էլեկտրասարքավորումներով տանը, պետք է արգելափակվի երեխայի կողմից վարդակների օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև գազօջախից և լուցկուց օգտվելը: Պետք չէ բաց թողնել պատուհանները, նույնիսկ եթե առկա է միջատների համար նախատեսված ցանց: Հարկավոր է սահմանափակել և վերահսկելի դարձնել երեխայի շփումը համացանցում:
Կյանքում տեղի են ունենում և հաճելի և տխուր իրադարձություններ: Ինչպես անենք, որ ոչ հաճելի իրադարձությունները լինեն հնարավորինս քիչ:
ՇԱՏ ՀԵՇՏ:
Հարկավոր է երեխաների մոտ սերմանել վարքի կանոնների կիրառումը: