1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

03.04.2017 00:17 Ընտրություններ
Պարզաբանում

ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն այսօր հայտնել է, թե Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի, Արագածոտնի մարզի Բյուրական եւ Փարպի գյուղերի ընտրական տեղամասերում տեղի են ունեցել իրավախախտումներ, և դժգոհել, որ ոստիկանները դրանք չեն կանխել, ու նրանց անելիքը լրագրողներն են անում: Իրականում պատկերն այլ է:
Ըստ նախնական տվյալների՝ Արագածոտնի Փարպի գյուղում տեղակայված 17/21 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորության թեկնածուի վստահված անձ Ա. Ա.-ի և նշված տեղամաս ընտրության եկած Ն. Գ.-ի միջև: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանության ծառայողներին, որոնք իրենց հատկացված սենյակից դուրս գալով՝ արդեն միջանցքում, ականատես են եղել վիճաբանությանը:
Ոստիկանության ծառայողի ահազանգով ընտրատեղամաս է ժամանել օպերատիվ խումբը և Ա. Ա.-ին ներկայացրել ոստիկանության բաժին, իսկ Ն. Գ.-ն արդեն հեռացած է եղել ընտրատեղամասից: Թե այդ ընթացքում, թե դրանից հետո ընտրությունները տեղամասում շարունակվել են բնականոն հունով: Նշված միջադեպի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:
Իսկ Արագածոտնի մարզի Բյուրական և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքների ընտրատեղամասերում իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության ծառայողները որևէ ահազանգ չեն ստացել:
Համոզված, որ ՀՀ ԱԺ պատգամավորը և փորձառու քաղաքական գործիչը քաջատեղյակ է ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կցանկանայինք հավատալ, որ հանիրավի դժգոհությունը պայմանավորված է եղել այդ պահին կոնկրետ իրավիճակի մանրամասների չիմացությամբ: