Ծովակ գյուղի բնակչի հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ գյուղի 59-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ ծովակցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 81 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: