1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող ընդհանուր 5 կիլոգրամից ավելի քաշերով զանգվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.03.2018 17:09 Տեսանյութեր
Ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող ընդհանուր 5 կիլոգրամից ավելի քաշերով զանգվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Գրունդ Հենդլինգ» կառամատույցի գործակալ Սևակ Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները զբաղվում են թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ։ Հարուցված քրեական գործի շրջանակում՝ մարտի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Արարատի մարզի Արբաթ գյուղում ապրող 40-ամյա Մարտիրոսյանի տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին կանեփի նմանվող խնամված բույսեր, կանեփի սերմեր, ինչպես և տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգվածներ, որոնք լցված էին տարբեր տարաների մեջ, նաև փաթեթավորված էին թղթերով ու պոլիէթիլենային տոպրակներով։ Զանգվածների ընդհանուր քաշը 5 կգ 300 գրամից ավելի էր։ Նույն օրը, Երևանում ապրող մի երիտասարդի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 3 զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի քաշով։ Ըստ 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխունա էր։
Իրավապահները պարզել են, որ թմրամիջոցը երիտասարդը գնել է Սևակ Մարտիրոսյանից։ Ե՛վ Մարտիրոսյանի տնից, և՛ երիտասարդի մոտից հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության։
Սևակ Մարտիրոսյանը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։