Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 65-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Հունվարի 21-ին 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին է ներկայացրել Մասիս-Նուբարաշեն ճանապարհի հարակից այգում պահվող ողորկափող հրազենն ու 12 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
65-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
