112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՀՈԳՎ օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնի պայքարի երեք դրվագ

Համայնքային ոստիկանության օպերատիվ-վերլուծական վարչության օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնի ծառայողները շարունակում են պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև համացանցի միջոցով կազմակերպվող իրացումներին։
Փետրվարի 25-ին ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքում թաքստոցներում տեղադրելով իրացնում էր թմրամիջոցներ։ Ժամը 13։45-ին նա ձերբակալվեց Երևանի Աշտարակի խճուղում և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց 34 փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ դրանք «Փիվիփի» տեսակի թմրամիջոցներ են, որոնք ձեռք էր բերել «Տելեգրամ» ալիքի միջոցով։
Մարտի 2-ին օպերատիվ տեղեկության հիման վրա Դավթաշենի բնակիչ 29-ամյա երիտասարդը ձերբակալվեց Հալաբյան փողոցում։ Նրա մոտ հայտնաբերվեց երեք փաթեթ՝ բուսական զանգվածներով։ Նա հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է և արդեն տեղադրել է մի քանի փաթեթ Թումանյանի անվան այգում։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները այգում հայտնաբերեցին հինգ փաթեթ։
Մարտի 9-ին ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա Նանսենի անվան այգում ձերբակալվեց Նոր Արեշում բնակվող 22-ամյա երիտասարդը։ Նրա մոտ հայտնաբերվեց չորս փաթեթ։ Նա հայտնեց, որ նույն այգում և հարակից վայրերում արդեն տեղադրել է փաթեթներ, որոնցից հինգը հայտնաբերվեցին։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: