33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը, չունենալով համապատասխան լիցենզավորում և փաստաթղթեր, զբաղվում է կահույքի և դռների արտադրությամբ ու վաճառքով:
Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են Արշալույս գյուղ: Պարզվել է, որ նշված հասցեում գործում է կահույքի արտադրամաս՝ կահույք պատրաստելու համար նախատեսված հաստոցներով, գործիքներով, առարկաներով ու կիսով չափ պատրաստված տարբեր տեսակի կահույքով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
