Քրեական ոստիկանները հայտնաբերել են խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ։
Ապրիլի 9-ին Նոր Արեշում հայտնաբերվեց և համայնքային ոստիկանության բաժին տեղափոխվեց 30-ամյա տղամարդ։
Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
