Քրեական ոստիկանները հայտնաբերել են գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափող հետախուզվողի
Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և մարզային վարչություն են տեղափոխել Արբաթ գյուղում հաշվառված 21-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
