1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Դավիթաշենի համայնքային ոստիկանների բացահայտեցին կիսակառույց շինությունից կատարված գողությունը․ վնասի չափը 1․5 միլիոն դրամ էր

26.01.2026 16:06 Գողություն

Գողության վերաբերյալ առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնում ստացվեց հունվարի 10-ին։ Հայտնեցին, որ վերջին օրերի ընթացքում Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող կիսակառույց շինության տարածքից գողացել են շինարարական 150 հենասյուն:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, ու մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցներ՝ հունվարի 16-ին ստացվեց նոր հաղորդում․ գիշերը նույն կիսակառույցի տարածքում վնասել էին տեսահսկող սարքի լարը և գողացել շինարարական ապրանքներ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները համայնքային ոստիկաններին հասցրին Զովունի գյուղ։ Հունվարի 19-ի երեկոյան հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց Զովունու բնակիչ 25-ամյա երիտասարդ։ Բաժնում նա խոստովանեց արարքը, նաև հավելեց, որ գողացված ապրանքն արդեն իրացրել է։
25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ, որում, ըստ նրա, մարիխուանա էր՝ անձնանական օգտագործման համար։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա հենասյուների գողության մի փորձ էլ կատարել է հունվարի 18-ին ինչը կանխվել է սեփականատիրոջ կողմից։
Դավիթաշենի համայնքային ոստիկաններին նաև հաջողվեց մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում հայտնաբերել գողոնը։
Վնասի չափը կազմում է մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ։
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: