1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչք

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Այգեպատ գյուղում վարձակալած տանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ շշալցնում և վաճառում է կեղծ խմիչք։
Նույն օրը ոստիկաններն այցելեցին Այգեպատ։ Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է‚ 41-ամյա տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել կեղծ խմիչքն ու կեղծ դրոշմանիշները։
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրն էլ կատարվեց զննություն։ Հայտնաբերվեց տարբեր տեսակների 227 շիշ օղի, տակառներով կեղծ գինի, 22 շիշ կեղծ կոնյակ, 3782 կեղծ դրոշմանիշ, 5400 դատարկ շիշ և խցաններ։
Նույն օրը նման մի ապօրինի ձեռնարկատիրություն էլ բացահայտեցին Վաղարշապատի համայնքային ոստիկանները։ Ըստ օպերատիվ տեղեկության՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը կեղծ խմիչքից բացի վաճառում էր նաև առանց «ՔյուԱռ»-ի ծխախոտ։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հունվարի 22-ին էլ կատարվեց զննություն։ Հայտնաբերվեց առանց «ՔյուԱռ»-ի 770 տուփ ծխախոտ և 129 շիշ տարբեր տեսակների կեղծ օղի ու կոնյակ։
Նման մի օպերատիվ տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացան հունվարի 26-ին։ Ըստ տվյալի՝ Էջմիածնի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդն էր զբաղվում ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ պատրաստում և իրացնում էր կեղծ խմիչք։
Նույն օրը ոստիկաններն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 22 շիշ կեղծ օղի և մեծ քանակի դատարկ շշեր։
Երեք դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: