Քրեական ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք փետրվարի 28-ին Սևքար բնակավայրի սկզբնամասում կանգնեցրել են շինափայտով բեռնված «ԶԻԼ» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայի թափքում կա շուրջ 6 խմ շինափայտ, որի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։
Աչաջուր գյուղի 37-ամյա բնակիչ վարորդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ շինափայտով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
