ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում հանցավորության վիճակի եւ դրա դեմ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից տարվող պայքարի մասին

12.07.2011 18:41 Կիսամյակ
2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում հանցավորության վիճակի եւ դրա դեմ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից տարվող պայքարի մասին
2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանությունը հաշվետու շրջանում հետեւողականորեն իրականացրել է կազմակերպաիրավական աշխատանքներ բարեփոխումների ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ և շարունակել է կատարել օրենսդրությամբ իր վրա դրված խնդիրները:
Շարունակվել է ակտիվ աշխատանքը լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման, ինչպես եւ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ, ինչն էլ հիմնականում նպաստել է հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին՝ 7,3%-ով կամ 573 դեպքով:
Դրական կարելի գնահատել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում, 63-ով նվազել է ծանր եւ 14-ով` առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակը:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում նվազում է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (645-629), այդ թվում` ծանր վնաս պատճառելու (98-92), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով (54-42), այդ թվում բռնաբարության եւ բռնաբարության փորձերով (16-5): Միեւնույն ժամանակ, աճ է արձանագրվել սպանության (21-28), սպանության փորձերի (9-20) դեպքերով:
Սեփականության դեմ կատարված ոտնձգություններում աճ է արձանագրվել գողության (2008-2606), յուրացման կամ վատնման (88-102), ավազակության (59-73) եւ կողոպուտի (101-105) դեպքերով: Նվազում է արձանագրվել խարդախության (515-322), բնակարանային գողության (651-525) եւ տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերով (36-34):
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 289 դեպք: Բնակչության մոտ ապօրինի պահվող հրազենից ոստիկանության մարմիններն առգրավել են 187 միավոր (2010թ. 6 ամսում` 191), իսկ բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր հանձնվել է 282-ը (2010թ. 6 ամսում` 310):
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 17-ով կամ 6,2%-ով, իսկ քրեական պատասխանատվության կանչված անչափահասների թիվը` 26-ով կամ 10,7%-ով:
2011թ. 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 868 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 809-ի դիմաց:
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 361 հանցագործության դեպք, ինչը 5,9%-ով ավելի է, քան 2010 թ. 6 ամսում` 341, ընդ որում նշված հանցագործություններից 216-ը կամ 59,8%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Համաձայն ՀՀ ոստիկանության պետի ցուցումի` ոստիկանություն-հասարակություն կապը բարելավելու, ոստիկանության իրավասության շրջանակներում բնակչությանն աջակցելու, ինչպես եւ հասարակական կարգի պահպանման գործում բնակչությանը ներգրավելու նպատակով 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքներում եւ սպասարկման տեղամասերում իրականացվել է 1899 հանդիպում բնակչության հետ: Նշված հանդիպումները և արծարծված հարցերի քննարկումները մեկնաբանվել են մարզային հեռուստաընկերությունների եւ այլ ԶԼՄ-ների միջոցով:
2011թ. 6 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 904 ճանապարհատրանսպորտային դեպք (2010թ. 6 ամսում` 816), որոնց հետեւանքով զոհվել է 117 (2010թ. 6 ամսում` 117) եւ մարմնական վնասվածքներ ստացել 1316 (2010թ. 6 ամսում`4 1106) մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի աճի պայմաններում նվազել են հետիոտնի վրաերթի դեպքերը (2010թ. 6 ամսում` 331, 2011թ. 6 ամսում՝ 307):
2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից իրականացվել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ համակարգը բարեփոխելու, ոստիկանության մարմինների աշխատանքների իրավական դաշտը կատարելագործելու, հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական եւ այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: