1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (20.08.2014 թ. դրությամբ)

20.08.2014 11:06 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (20.08.2014 թ. դրությամբ)

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 20-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 51 տոննա 852.6 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 56 դեպք, որից 48-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 217.8 գրամ մարիխուանա, 963.4 մլ դեզոմորֆին, 188 սուբուտեքս, 45 տրամադոլ, 4 մորֆին տեսակի թմրահաբեր, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 9 քրեական գործ` 13 դրվագով: 
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 3 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ/ դեպքեր: 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 50 փամփուշտ/: 
Ապօրինի շրջանառությւնից հայտնաբերվել է 4 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակ /Գորիսի ՈԲ/: 
Տնամերձ 214 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 178 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 9 հատ քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 12 հետախուզվող /ՀՀ քր. օր.-ի 327, 268, 273, 159, 176, 177, 178, 117 և ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածներ/: