1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 27-ից 30-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 27-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 237 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`51, մարմնական վնասվածք պատճառելու`23, թմրանյութի հայտնաբերման՝ 20, անձնական ունեցվածքի գողության`19, ֆիզիկական ներգործության` 16, խարդախության՝ 15, շոթման՝ 13, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 10, հոգեկան ներգործության՝ 8, կեղծ փաստաթղթի՝ 6, սառը զենքի հայտնաբերման՝ 4, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ինքնիրավչության՝ 3-ական, մարդու առևանգման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հետմտելու, կանխամտածված սնանկության, ցուցմունք տալուց հրաժարվելու, կեղծ եզրակացության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, փաստաթուղթ հափշտակելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, սուտ մատնության, անհետաձգելի որոշումը չկատարելու և երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու ՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության՝ 3, գույքի ոչնչացման կամ վնասման՝ 2, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, գույքը վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝4-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար․ 4 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: