Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 28-ից 29-ը
Բացահայտվել է 148 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
45 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ խարդախության,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ հոգեկան ներգործության,
7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
6 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,
3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակման, համակարգչային հափշտակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, հողը փչացնելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար․
12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
