Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 19-ից 22-ը
Բացահայտվել է 238 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
64 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
21 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
20 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
15 դեպք՝ հոգեկան ներգործության,
14 դեպք՝ խարդախության,
11 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
5-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման,
4-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ շորթման, ավազակության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության:
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, կողոպուտի, թմրամիջոցների մաքսանենգության, հրազենի նույնականացման տարրերը կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 1 դեպք՝ շորթման:
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 71 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
