Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-ից 20-ը

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️7 դեպք՝ խարդախության,
☑️5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության,
☑️4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️3-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու փաստաթղթի կեղծիքի,
☑️2 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:
✔️Բացահայտվել են նաև՝ կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հրազենի ապօրինի շրջանառության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 4,
▪️մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք,
▪️1-ական դեպք սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, գողության ու խարդախության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով
10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: