Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-ից 18-ը

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️4-ական դեպք՝ սառը զենքի հայտնաբերման ու ինքնիրավչության,
☑️3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթի կեղծիքի։
✔️Բացահայտվել են նաև կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության և տրանսպորտային միջոցը հարբած կամ ապօրինի վարելու՝ 1-ական դեպք։
????Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության 6 դեպք,
▪️խարդախության 1 դեպք:
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
▪️Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 16 ավտովթարի հետևանքով
1 մարդ մահացել է, 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: