1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 9-ից 12-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում  հունվարի 9-ից  12-ը

Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
90 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
31 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
22 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
19 դեպք՝ հոգեկան ներգործության,
17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ խարդախության,
11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
8 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
7 դեպք՝ սառը զենք հայտնաբերման,
6 դեպք՝ խուլիգանության,
3-ական դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։

Բացահայտվել է բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ապօրինի ողորկափող հրազեն, գազային զենք կրելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու, համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու, ինքնիրավչության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, սուտ ցուցմունք տալու, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
1 դեպք՝ խարդախության։

Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 28 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: