Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 7-ից 8-ը
Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու,
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի,
2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրամիջոցների մաքսանենգության, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
3 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
