Ծեծել էր տանտիրուհուն, ապօրինի զենքի սպառնալիքով նրան զրկել ազատությունից․ համայնքային ոստիկանների բացահայտումը
Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդ գտնվում է Ուլնեցու փողոցի տներից մեկում, որտեղ ծեծի է ենթարկել այդտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացի 29-ամյա մի կնոջ և ապօրինի պահվող հրազենի սպառնալիքով նրան ապօրինի զրկել է ազատությունից։
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները մեկնել են Ուլնեցու փողոց և հիշյալ արարքները կատարելու կասկածանքով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Ապօրինի հրազենը հայտնաբերվել է ննջասենյակում։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
