Գողացված դրամապանակը՝ 179.000 դրամով, հայտնաբերվեց
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Շրջանային փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 67 երթուղու ավտոբուսում 1949 թ. ծնված Սեդա Ս.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 179.000 դրամ:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: