1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փոխգործակցության շրջանակում

28.04.2011 10:55

Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԱՀԿ պատվիրակությանը եւ ներկայացրեց զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի լրամշակված ու վերջնական տարբերակը:
Անդրադառնալով ուղեցույցի նշանակությանն ու պատրաստման ընթացքին` Արթուր Օսիկյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ եւ Ջի Այ Զեթ կազմակերպության փորձագետների ակտիվ մասնակցությունը փաստաթղթի պատրաստմանը եւ վստահեցրեց, որ փոխգործակցությունը կշարունակվի` արդեն իսկ շրջանառության մեջ դրված փաստաթղթի հետագա կատարելագործման նպատակով:
Ջերմ ու կառուցողական հանդիպման ընթացքում հայ գործընկերները անակնկալ էին պատրաստել Ոստիկանության հարցերով ԵԱՀԿ միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնի համար:
ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցելու, համայնքային ոստիկանության եւ հասարակական կարգի ապահովման ոլորտներում ոստիկանությանը գործնական աջակցություն ցուցաբերելու, ինչպես եւ ոստիկանության ծառայողների համար երկարաժամկետ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար Դեյվիդ Այենսոնը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգեւատրվեց ,Համագործակցության ամրապնդման համարե մեդալով:
Շնորհավորելով պարգեւատրման առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության բարեփոխման ոլորտում համագործակցությունը կշարունակվի եւ արդյունավետ աշխատանք մաղթեց Այենսոնին ու գործընկերներին:
Դեյվիդ Այենսոնը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքի գնահատման համար՝ նշելով, որ ՀՀ ոստիկանության մեդալով պարգեւատրվելը մեծ պատիվ եւ իրադարձություն է: