16-ամյա աղջիկը հայտնաբերվել է
 
                                            Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 2000 թ. ծնված Ռուզաննա Մալխասյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, աղջիկը Երևանի Շիրակու փողոցի թիվ 2/Ա հասցեի մոտ հայտնաբերվել և ներկայացվել է բաժին: 
Նա հայտնել է, որ զբոսնել է Երևան քաղաքի փողոցներում և իր հետ ոչինչ չի պատահել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					