1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.12.2016 16:42 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 30-ին, ժամը 08.40-ին, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի թիվ 26 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես Բենց Տ 500» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2752» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 65-րդ կ/մ-ին բախվել է «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«ԳԱԶ-2752»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5.4 կ/մ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 53-րդ կ/մ-ին գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 1-ին ժամը 01.15-ին, բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 30-ին, ժամը 19.05-ի սահմաններում, «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 21/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մազդա Ատենզա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Բանակի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Առինջ գյուղում գտնվող հյուրանոցի բակում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է, վարորդը փորձել է ավտոմեքենան կանգնեցնել, ինչի արդյունքում մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 148.5 կ/մ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: