ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

03.03.2017 14:21 Ընտրություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

www.a1plus.am կայքում հրապարակվել է Երևանի Բուռնազյան 29 հասցեում հաշվառված Լյովա Բոզիկյանի հայտարարությունը, որ իր հետ այս հասցեում գրանցված են ևս 11 հոգի։ Նրա պնդմամբ՝ այդ հասցեում պետք է գրանցված լիներ միայն նա, իսկ անծանոթ անունների կողքին Բուռնազյան 29 հասցեում են գրանցված նաև իր հարազատները։ Վերջիններս, սակայն, երկար ժամնանակ է ստացել են այլ պետության քաղաքացիություն և ներկայումս ՀՀ քաղաքացիներ չեն։
Ըստ Լյովա Բոզիկյանի սուբյեկտիվ դատողության՝ «գրանցել են, որ շատ թվաքանակ ունենան ընտրությունների հետ կապված, այստեղից այնտեղ, էնտեղից էնտեղ տեղափոխեն, Էդ ա մեր հայկական ձևը՝ կարուսելը»։
ՀՀ ոստիկանության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը:
Երևան քաղաքի Բուռնազյան փողոց, տուն 29 հասցեով գրանցված է երկու միավոր անշարժ գույք: Գույքային միավորներից մեկը գրանցված է Գրիգոր Լյովայի Մանուկյանի անվամբ` 15.02.2010թ. նվիրատվության պայմանագրի հիման վրա, իսկ մյուս գույքային միավորը ձևակերպվել է 1960թ. տեխնիկական անձնագրով` 3 անձանց անվամբ (Աստղիկ Պետրոսյան, Զաուր Մխիթարյան և Աբրեգ Մխիթարյան):
Լյովա Բոզիկյանի անվամբ Երևան քաղաքի Բուռնազյան փողոց, տուն 29 հասցեի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ:
Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն ներկայումս հաշվառման մեջ գտնվող անձանցից Երևանի քաղաքի Բուռնազյան 29 հասցեում առաջին հաշվառումն իրականացվել է 1969թ.-ին, իսկ վերջինը՝ 2014թ., ում 18 տարին դեռ չի լրացել և ընդգրկված չէ ընտրողների ցուցակներում:
Ինչ վերաբերում է այլ անձանց կողմից ՀՀ քաղաքացիությունը դադարեցված լինելու հայտարարությանը, այն ընդամենը հայտարարություն տարածողի սուբյեկտիվ դատողության արդյունք է: Այլ պետության քաղաքացիություն ստանալը դեռևս հիմք չէ անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար:
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով, իսկ 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը լուծում է Հանրապետության Նախագահն իր հրամանագրով:
Այն անձինք, որոնց ՀՀ քաղաքացիությունը դադարեցված է օրենքով սահմանված կարգով, նրանց տվյալներն ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում:
Ավելին, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագրից հետո ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը անձի անձնագիրն անվավեր է ճանաչում ավտոմատ եղանակով, նույնիսկ եթե վերջինս չի ներկայանում վարչություն անձնագիրը հանձնելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցված լինելու տեղեկանք ստանալու համար: