Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Մայիսի 31-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Շողիկ Պողոսյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց, որտեղ հունիսի 1-ին, ժամը 00.45-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
