ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Այսպես կոչված՝ «օրենքով գող» Անդրանիկ Ս․-ն կալանավորվել է․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետևողական գործողությունների շնորհիվ բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպք: Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացի  մեկ այլ քաղաքացուց հուլիսին հափշտակել է մոտ 4 միլիոն դրամ արժողությամբ ապրանք, ինչից հետո, այսպես կոչված՝«քրեական հեղինակություն» հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը տվյալ անձին տարել է իր մոտ և հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ: Դրա մասին տեղեկացել է, այսպես  կոչված՝ «օրենքով գող» Անդրանիկ Ս.-ն։ Վերջինս, մեկ այլ անձի միջոցով, իր անունից հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին դադարեցնել պարզաբանումները՝ հետագայում վերը նշված խնդիրը իր կողմից լուծելու պայմանով: Այսպես կոչված՝ «քրեական հեղինակությունը», այնուհետև հրահանգել է իր ղեկավարած խմբավորման անդամին՝ հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, ապա նրան բաց է թողել, ինչի մասին տեղյակ է պահել, այսպես կոչված՝ «օրենքով գողին»։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 52-ամյա Անդրանիկ Ս.-ն կալանավորված է։ Քրեական ենթամշակույթի դեմ ակտիվ պայքարը ոստիկանության գործունեության գլխավոր ուղղություններից է։ Հասարակության և հանրային գիտակցության մեջ այդպիսի դրսևորումներն արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքներին բազմիցս անդրադարձել ենք։  Այսօր արձանագրված բացահայտման դեպքը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու արատավոր երևույթը արմատախիլ անելու ուղղությամբ ոստիկանության ակտիվ պայքարի հերթական հաջողությունն է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: