Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 26-ից 29-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-ից 29-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 201 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, ֆիզիկական ներգործության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, խուլիգանության՝ 9, հոգեկան ներգործության՝ 7, թմրանյութի իրացման ու ինքնավնասման՝ 5-ական, գույքը հափշտակելու կամ վնասելու և սառը զենք կրելու՝ 4-ական, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 3-ական, կողոպուտի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության, ինքնիրավչության, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու, անառակաբարո արարք կատարելու, ընտանեկան բռնության ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության փորձի՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 5 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: