1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից  օգոստոսի 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 11-ական, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 10-ական, սառը զենք կրելու՝ 7, խուլիգանության՝ 6, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, շորթման՝ 3, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության՝ 2-ական, անձի առևանգման, շրջանառությունն արգելված թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և սառը զենքի հայտնաբերման, սպանության փորձի, կողոպուտի, համակարգչային հանցագործության, սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, վրաերթի և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 3 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: