ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում

26.12.2019 15:06 Պաշտոնական

Դեկտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի և տարածքային վարչությունների պետեր։
Արման Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց վերջերս գրանցված սպանությունների, սպանության փորձերի, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի բացահայտումների ու կանխման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող միջացառումների վրա։
Կարևորվեց անչափահասների մոտ պահվող սառը զենքերի, տարբեր տեսակի սուր-կտրող-ծակող գործիքների հայտնաբերման և այդ ուղղությամբ ծնողների շրջանում ու ուսումնական հաստատություններում իրականացվող միջոցառումների պատշաճ անցկացումը։
Մտահոգիչ հիմնախնդիր է նաև բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը տարածքային ստորաբաժանումներին հանձնարարեց ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ հանցագործությունների կանխարգելման աշխատանքները։
Ցուցում տրվեց իրականացնել միջոցառումներ՝ հայտնաբերելու և առգրավելու բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը, ձեռք բերել օպերատիվ տեղեկություններ, վերլուծել դրանք, և կատարել համապատասխան գործողություններ։
Արման Սարգսյանը խոսելով սրտացավ, բարեխիղճ ծառայության մասին՝ նշեց, որ ոստիկանը պետք է օրենքով նախատեսված բոլոր լիազորություններն օգտագործի հանցավոր տարրերին հայտնաբերելու և արդարադատության առաջ կանգնեցնելու համար։ Իսկ եթե կլինեն իրենց կոչմանն ու առաքելությանը դավաճանող ծառայողներ՝ կենթարկվեն պատասխանատվության։