ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.08.2014 14:18 Միջոցառումներ
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 26-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 66 տոննա 991,4 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 80 դեպք, որից 61-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 293 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս թմրահաբ, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 25 քրեական գործ /33 դրվագով/:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 6 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք /2 հատ ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է 4 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ հակատանկային նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 հատ կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/:
Տնամերձ 245 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 540 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 119 քրեական գործ: ՎԻՎ ՀՀ օր-ի 110 պրիմ 2 հոդվածի հատկանիշներով` 3 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 18 հետախուզվող: