Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1131-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
 ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է օգոստոսի 1-ից 16-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: 
 Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավաբանական վարչություն`010 59-68-39 հեռախոսահամարով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					